Բոլոր զորամասերը կապահովվեն նոր տեսակի կոշիկներով. Արտակ Դավթյան

Ներքնաշորրեն արդեն փոփոխված են, մեկանգամյա ներքնաշորերից հրաժարվեցինք

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ զինծառայողների հագուստին:

Վերջինս նշեց, որ բանակում զինվորների նոր կոշիկները պատրաստման, ավարտման և պահեստավորման փուլում են:

«Ավարտից հետո դրանք կուղարկվեն զորամասեր, բոլոր զորամասերը կապահովվեն նոր տեսակի կոշիկներով»,-ասաց նա:

անդրադառնալով զինծառայողների հագուստին, Արտակ Դավթյանն ասաց, որ այստեղ որակական առումով փոփոխություններ լինելու են. «Ներքնաշորրեն արդեն փոփոխված են, մեկանգամյա ներքնաշորերից հրաժարվեցինք, այլևս դրանք չկան: Կլինի փոփոխություն նաև բուն համազգեստի, նաև կտորի հետ կապված»: