«Արցախի Բանալի» անվամբ դիվական ծագմամբ արձանի վրա գրված էր Հուռութք, որ նշանակում է հմայք, կախարդություն

Արցախի քրիստոնյաների ջանքերով դիվական ծագմամբ արձանը հեռացվեց. Եթե հոգևորապես արթուն լինեք ու չհանդուրժեք չարը, Աստված ձեզ հաղթանակ կտա

ա

Մի քանի օր առաջ Արցախում տեղադրվեց դիվական ծագմամբ մի անհայտ հուշարձան «Արցախի Բանալի» անվամբ, որ վրա գրված էր Հուռութք, որ նշանակում է հմայք, կախարդություն:

Շատ ուրախ եմ, որ Արցախի մեր նվիրյալ Քրիստոնյաների ջանքերի շնորհիվ, այդ արձանը հեռացվել է: Ինձ ասում են, որ նույնիսկ նախարարը չի իմացել:

Մեր երկիրը պետք է մաքրել ամեն պղծությունից: Այսպիսի դիվական ու կախարդական, կամ անիմաստ ոչինչ չասող արձանները բարակցնում են Աստծուն (Գ Թագ. 16:33):

Այս Կիրակի Եղիա մարգարեի տոնն է: Այդ կարդացեք Հին Կտակարանում իր մասին (Գ Թագ 17րդ գլխից) ու տեսեք թէ ինչպես էր պայքարում կռապաշտության դեմ ու թէ ինչպես է Աստված բարկանում թագավորի ու ազգի վրա կռապաշտության ու չարասիրության համար:

Ուրեմն փառք Աստծո, որ Արցախի մեր քույրերն ու եղբայրներն արթուն մնացին ու քանդվեց այդ կախարդանք քարոզող արձանը: Լավ նշան պիտի լինի մեր բոլորի համար:

Եթե դուք հոգևորապես արթուն լինեք ու չհանդուրժեք չարը, ապա Աստված ձեզ հաղթանակ կտա:

Խնդրում եմ, կարդացեք Եղիա մարգարեի մասին:

Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան էջից