Իշխանությունը խճճվել է. Ինչի՞ մասին է ահազանգում Սասուն Միքայելյանը. ԻՐԱՎԻՃԱԿ

Մանրամասներ

ա

Իշխանությունը խճճվել է իր ստերի մեջ:

Մինչ Նիկոլ Փաշինյանն ու «իմքայլականները» ժողովրդին համոզում են, թե Արցախն ու Սյունիքի դիրքերը հանձնելով կասեցրել են պատերազմը՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը այսօր հայարարություն է տարածեց՝ փաստելով, որ Զանգեզուրը վտանգի տակ է, թշնամին սպառնում է այն նվաճել։

Այս մասին գրում է «Մեդիապորտը»:

Սրան զուգահեռ էլ ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը օրերս հայտարարեց, թե Սյունիքում անհանգստանալու կարիք չկա, մարզի անվտանգությունն, իբր, լիարժեք ապահովված է։

ՀՀ իշխանություններին չէր խանգարի վերջապես կողմնորոշվել, քանի որ պատերազմի 44 օրվա ստից ու դավաճանությունից հետո առանց այն էլ ի սպառ կորցրել են հանրային վստահությունը, հիմա էլ շարունակում են նույն ոճով։