Պարոն Գասպարյան, մենք մշտապես ձեզ հետ ենք լինելու, մենք ձեր կողքին ենք. Գեներալ Մուրադյան

Մանրամասներ

ա

Զինվորականների ու քաղաքացիների ակցիան՝ հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ու շտաբի շարունակվում է: Այստեղ է նաև պահեստազորի սպա, գեներալ մայոր Հենրիկ Մուրադյանը:

Մուրադյանը նշեց, որ հավաքվել են իրենց աջակցությունը հայտնելու ԳՇ-ին. «Մենք նաև այստեղ ենք, որպեսզի հնարավորություն տանք ԶՈւ ստորաբաժանումներին իրենց գործը, խնդիրները կատարեն: Մենք այստեղ ենք, քանի որ այսօր գտնվում ենք բարդ ու ծանր իրավիճակում: Այսօր ձեռնոց է նետված զինված ուժերին, որն այսօր կատարում է իր խնդիրները:

Այն տղաները, ովքեր այսօր պետք է աջակցություն ստանային ՀՀ իշխանություններից, ազգից, ժողովրդից, չեն ստանում: Այսօր քայլ առ քայլ փորձում են քանդել Զինված ուժերը:

Մենք մեր մարտական ընկերների հետ դիմում ենք Գասպարյան Օնիկին: Պարոն Գասպարյան, մենք մշտապես ձեզ հետ ենք լինելու, մենք ձեր կողքին ենք: Մենք միացել ենք ձեզ առկա խնդիրները միասին լուծելու համար»,-ասաց նա:

Մուրադյանը դիմեց բոլոր մարտական ընկերներին՝ խնդրելով մեկ մարդու նման միանալ այսօրվա սկսված շարժմանը, որը պետք է ապահովի ԶՈւ բնականոն գործունեությունը: