Քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։ Գրառումը ներկայացնում ենք ստորեւ։
«Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է ոչ լրիվ 2 օր:
Շատ պարզ տեսնելով թե ինչ է կատարվում, դեռ մինչեւ պատերազմը հազար անգամներ զգուշացնելով, որ անդունդն ենք գնում՝ չլրջացանք...
Չլրջացանք նաեւ պատերազմի ժամանակ…
Հիմա, երբ կարդում եմ որոշ մարդկանց գրառումները, լսում տարբեր մարդկանց հարցերը, խոր ու փշրող ցավով հասկանում եմ՝ հիմա էլ չենք լրջանում…
Իմ հաջորդող գրառումներով շարունակելու եմ անդրադառնալ առավել հաճախ հնչող հարցերին՝ հարց եւ պատասխան ձեւաչափով: Կապ չունի, որ այդ հարցերը չեն հիմա ամենակարեւորը, կապ չունի, որ ամեն վայրկյանն է հիմա թանկ, կապ չունի անգամ, որ այդ հարցերից շատերը մեկ նպատակ ունեն, այլ նպատակ` օգնել ստի կուռքին հավատացած եւ դավաճանված մարդուն դեմքը պահելու ճանապարհ գտնել:
Կապ չունի...
Եթե դրանով կարող եմ նպաստ բերել արթնանալուն եւ լրջանալուն՝ ուրեմն պետք է արվի:
Բայց հասկացե՛ք, դեմք պահելու եւ բարդույթ հաղթահարելու խնդիրը չի կարող կշեռքին դրվել, երբ կշեռքի մյուս նժարին երկրիդ գոյությունն է:
Կա գոռալու, աղաղակելու ցանկություն՝ էլ ի՞նչ լինի, որ լրջանանք…
Հիմա էլ չենք լրջանում...
Չլրջացանք նաեւ պատերազմի ժամանակ...»։
0Comments