Ադրբեջանում պահեստազորի հավաքը մոտ է տապալվելուն

Մարդկանց մի մասին, բառիս բուն իմաստով, խցկում են ավտոբուսները ու ճանապարհում ֆռոնտ. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Ադրբեջանում պահեստազորի հավաքը մոտ է տապալվելուն։

Դա պարզորոշ ձևով նկատելի է սոցիալական ցանցերում հրապարակվող հավաքների մասին կադրերից։

Մարդկանց մի մասին, բառիս բուն իմաստով, խցկում են ավտոբուսները ու ճանապարհում ֆռոնտ։

Այդ ձևով ճակատ գնացողի բարոյահոգեբանական վիճակն արդեն պարզ է։

Թուրքիան իր ռեգիոնալ խնդիրները լուծելիս թքած ունի, թե Ադրբեջանի, թե նրա քաղաքացիների վրա։

Նրան Ադրբեջանը որպես պլացդարմ է հետաքրքրում՝ իր շահերը մեր ռեգիոնում առաջ մղելու համար»։