Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ խոսելով Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի մասին, ինչի արդյունքում փոխգնդապետ է գտնվում կոմայի մեջ, հայտարարեց, որ այս փուլում, երբ նախաքննություն է ընթանում, մասնավորապես, Պաշտպանության նախարարի կողմից որևէ բան ասելը շատ սխալ կլինի. «Ես միայն կարող եմ ասել, որ մենք հետևողական ենք լինելու, որպեսզի ամեն ինչը մինչև վերջ պարզվի, արդարությունն ու ազնվությունը պետք է ապահովված լինի: Մեր ընկերոջ, մեր գործընկերոջ մահը պետք է պատասխան ստանա»,-ասաց Տոնոյանը:
Հարցին, թե մահացե՞լ է փոխգնդապետը, նախարարը բացասական պատասխան տվեց:
0Comments