New Balance-ը դատի է տվել «Լիվերպուլին»

New Balance-ը պատրաստ է վճարել 70 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն «Լիվերպուլի» ղեկավարությունը որոշել է նախապատվությունը տալ Nike-ին

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» տեխնիկական հովանավոր New Balance ընկերությունը դատական գործընթաց է սկսել անգլիական ակումբի հետ՝ պահանջելով շարունակել համագործակցությունը եւ չընդունել Nike-ի առաջարկը, հաղորդում է The Athletic-ը։ New Balance-ի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ կավարտվի հաջորդ ամռանը։ Ընկերութունը ակումբին վճարում է տարեկան 25 միլիոն ֆունտ ստերլինգ։ «Լիվերպուլը» համաձայնության է հասել Nike-ի հետ տարեկան 70 միլիոն ֆունտ ստերլինգի վերաբերյալ եւ մտադիր է հաջորդ ամռանը պայմանագիր կնքել։

Սակայն New Balance-ի եւ «Լիվերպուլի» պայմանագրում կա կետ, որի համաձայն կարող է մնալ տեխնիկական հովանավոր, եթե կրկնի ամենաշահավետ առաջարկը։ New Balance-ը պատրաստ է վճարել 70 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն «Լիվերպուլի» ղեկավարությունը որոշել է նախապատվությունը տալ Nike-ին։ Այժմ դատարանը կորոշի, թե որ կողմն է ճիշտ։