Ջենիֆեր Լոպեսը փակել է Versace շոուն լեգենդար կանաչ զգեստով, որի շնորհիվ է հայտնվել Google Images ծառայությունը

Զգեստը, որով հայտնի երգչուհին ներկայացավ 20 տարի առաջ, միանգամից պաշտամունքային դարձավ

Ուրբաթ օրը Միլանում տեղի ունեցավ Versace գարուն–ամառ հավաքածուի ցուցադրությունը։

Ցուցադրության աստղը դարձավ Ջենիֆեր Լոպեսը. 50-ամյա երգչուհին փակեց շոուն Versace լեգենդար կանաչ զգեստով, որով նա ներկայացել էր 2000 թվականի «Գրեմի» մրցանակաբաշխությանը։

լոպես

Զգեստը, որով Լոպեսը ներկայացավ 20 տարի առաջ, միանգամից պաշտամունքային դարձավ։ Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկա Շմիդտի խոսքերով՝ հենց այս զգեստի շնորհիվ որոշվեց ստեղծել Google Images շտեմարանը։ 2000 թվականին ամենատարածված հարցումը Լոպեսի զգեստն էր` «Գրեմի» մրցանակաբաշխության ժամանակ, և անասելի ոգևորությունից հետո մշակողները հասկացան, որ պետք է առաջ շարժվել և նկարներով ծառայություն ստեղծել։