Ամերիկացիները հաստատել են երկնքում «այլմոլորակային» արտասովոր սարքերի հայտնվելու փաստը

Այստեղ երևում է, թե ինչպես են թռչող երկու սարքերն այնպիսի հնարքներ կատարում, որ ներկայում երկրագնդի վրա գտնվող որևէ սարք չի կարող կատարել

ԱՄՆ ռազմածովային ուժերը հաստատել են փաստը, որ տիեզերքում երևացող անհայտ մարմիններին պատկերող տեսանյութերն իրական են: Այս  մասին հայտնում է Popular Mechanics-ը:

Տեսանյութերը հայտնվել են 2004 և 2015 թվականներին:

Այստեղ երևում է, թե ինչպես են թռչող երկու սարքերն այնպիսի հնարքներ կատարում, որ ներկայում երկրագնդի վրա գտնվող որևէ սարք չի կարող կատարել:

Աղբյուրը երկնքում հայտնված մարմիններն անվանել է «այլմոլորակային»:

Ամերիկյան կողմը, սակայն, այն «անհայտ ծագման երևույթ է համարել»: