Հույս ունեի, թե գոնե ամռանը, ամառային արձակուրդներից հետո, արեւի, ծովի շնորհիվ դուք կկարողանաք հանգստացնել ձեր նյարդերը, բայց, ցավոք, ոչինչ չի փոխվել։ Այս մասին սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում, դիմելով ընդդիմության իր գործընկերներին, ասել է կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։
Նշենք, որ խորհրդարանական ընդդիմության պատգամավորները, չնայած խորհրդարանական հանձնաժողովի բացասական եզրակացությանը, փորձել են ԱԺ օրակարգ մտցնել իրենց 6 օրինագծերը, սակայն, երկար բանավեճերից հետո, որոնք տեւել են մոտ մեկուկես ժամ, դա նրանց չի հաջողվել։ Դա առաջ է բերել ընդդիմադիր պատգամավորների վրդովմունքը, որոնք քննադատել են կառավարող դաշինքի դիրքորոշումը, որն արդեն երկրորդ անգամ քվեարկության ընթացքում արգելակում է նրանց բոլոր օրենսդրական նախաձեռնությունները։
0Comments