28-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

Այս պահին քննիչները դեպքի վայրում են, մահվան հանգամանքները պարզվում են

Երևանի Կենտրոնի համայնքի փողոցներից մեկում 28-ամյա աղջկա դի է հայտնաբերվել:

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Այս պահին քննիչները դեպքի վայրում են, մահվան հանգամանքները պարզվում են»,- ասաց Նաիրա Հարությունյանը: