Ինչպես հայտնի է, այսօր ժամը 4-ին Նիկոլ Փաշինյանը սկայպով զրուցել է լիբանանյսն «Էլարդ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ իրենց տված փորձաքննության եզրակացության մասին: Թեև չի հասկացվում, թե եզրակացությունը տված ընկերությունը լրացուցիչ ինչ պիտի ասեր այդ թեմայով, բայց hraparak-ին ասել են, որ ուշագրավ խոսակցություն է ընթացել:
Եվ Էլարդը, թերևս, հանրային ճնշումների ներքո նահանջել է իր դիրքերից՝ Լիդիանին մեղադրելով սխալ, թերի տվյալներ տրամադրելու մեջ: Իբր եզրակացությունը չբավարարեց բնապահպանների և ակտիվիստների պահանջները, քանի որ հանքարդունահանողը մեզ բավարար ելակետային տվյալներ չի տրամադրել: Շուտով սկայպի տեսաերիզը կհրապարակվի: Սպասենք Լիդիանի արձագանքին:
0Comments