Գագիկ Խաչատրյանի բնակության վայրում և Ծաղկաձորում խուզարկության ընթացքում հայտնաբերվել է առօրյա գումար: Այս մասին լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր ՊԵԿ նախկին նախագահի ձերբակալության մասին: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իր հերթին հայտնել էր, որ Խաչատրյանի անունը կա քրեական գործում, որտեղ խոսվում է միլիոնավոր դոլարների մասին:
Սարգսյանը լրագրողներին ասաց, որ այսօրվա խուզարկության ընթացքում չեն հայտնաբերվել այնպիսի գումարներ, որոնց մասին ակնկալվում է լսել:
Փաստաբանը չասաց, թե ինչ գումար է հայտնաբերվել՝ նշելով, որ դա անձնական կյանքին վերաբերող ինֆորմացիա է:
Սարգսյանը տեղյակ չէ՝ ԱԱԾ-ն ստուգել է արդյո՞ք Խաչատրյանի բանկային հաշիվները:
Հիմա պաշտպանական կողմը, որտեղ կա 5 փաստաբան, պատրաստվում են բողոքարկել ձերբակալության որոշումը:
Խաչատրյանի բնակության վայրում նաև օրինական զենք է հայտնաբերվել, որն առգրավվել է:
0Comments