Փաստեր ճերմակած մազերի մասին, որոնք ոչ բոլորին են հայտնի

Մասնագետները նաև նշում են, որ առավել հաճախ մազերի վաղաժամ ճերմակելու խնդրին բախվում են ծխող մարդիկ

Ճերմակ վարսերի ի հայտ գալուն մարդիկ տարբեր կերպ են արձագանքում: Ոմանք դիտարկում են այս երևույթը, որպես տարիքային բնական փոփոխություն, իսկ ոմանք էլ փորձում են ամեն կերպ թաքցնել դրանք: Մասնագետները ներկայացրել են ճերմակ մազերի մասին որոշ հետաքրքիր փաստեր, որոնք ոչ բոլորին են հայտնի:

Մարդու մազերի գույնը պայմանավորված է մելանինի արտադրության համար պատասխանատու հատուկ պիգմենտի առկայությամբ: Տարիքի հետ այդ բջիջներն սկսում են մահանալ, իսկ մազերը գունաթափման հետևանքով ձեռք են բերում սպիտակ կամ արծաթափայլ երանգ:

Սակայն քչերը գիտեն, որ մազերը կարող են ճերմակել ոչ միայն տարիքային փոփոխությունների հետևանքով, այլև սթրեսի կամ գենետիկ գործոնների պատճառով: Բացի այդ, մազերի վաղաժամ ճերմակելու պատճառ կարող են դառնալ նաև առողջական որոշակի խնդիրները, ինչպիսին են վիտիլիգոն, երկաթպակասորդային անեմիան (սակավարյունություն) և այլն:

Հարկ է հիշել, որ սթրեսի պատճառով մազերը կարող են երեք անգամ ավելի արագ թափվել և աճել արդեն ճերմակած: Մասնագետները նաև նշում են, որ առավել հաճախ մազերի վաղաժամ ճերմակելու խնդրին բախվում են ծխող մարդիկ:

Ճերմակ վարսերի առկայության դեպքում հարկ է հիշել, որ դրանք ունեն հատուկ խնամքի կարիք, քանի որ դառնում են անկենդան ու փխրուն: Նման դեպքերում հարկավոր է օգտագործել հատուկ խոնավեցնող խնամքի միջոցներ ու յուղեր, իսկ ճերմակ վարսերը թաքցնելու ցանկության դեպքում կիրառել հատուկ ճերմակ վարսերի համար նախատեսված ներկեր, որոնք ունեն համեմատաբար անվնաս բաղադրություն:

Նյութի աղբյուրը՝ planet-today.ru, գրում է tert.am: