ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանը ոստիկանության Արարատի մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 30-ին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանագրով Արարատի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանը, որը զբաղեցնում էր Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը:
0Comments