Ռուսական շոու-բիզնեսի ամենաօրինակելի ընտանիքը վտանգի տակ է:
Հայտնի հումորիստ Միխայիլ Գալուստյանի եւ նրա կնոջ Վիկտորիայի ամուսնությունը մինչ այժմ համարվում էր ռուսական շոու-բիզնեսի ամենաամուր ընտանիքներից մեկը: Սակայն համացանցում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ միությունում ամեն ինչ չէ, որ իդեալական է:
Այսպես, մի շարք Telergam-յան ալիքներ հղում անելով որոշակի աղբյուրների հայտարարել են, որ Գալուստյանին վերջերս նկատել են այլ կնոջ հետ:
Անծանոթուհին Միխայիլին ուղեկցում էր Բառնաուլ թռչող ինքնաթիռում: Ընդ որում, շոումենը շատ կտրուկ է արձագանքել իր հետ նկարվել ցանկացողների խնդրանքներին: Նաեւ մեջբերվում են իբրեւ թե Միխայիլ Գալուստյանի խոսքերը, որ նրանք կնոջ հետ վաղուց արդեն միասին չեն ապրում:
Ինքը՝ 39-ամյա Միխայիլը, ոչ մի մեկնաբանություն չի տալիս իր ընտանիքին վերաբերող ասեկոսեներին: Միեւնույն ժամանակ Վիկտորիան վերջերս սոցցանցերում սիրո խոստովանություն էր արել ամուսնուն՝ շնորհավորելով հարսանիքի 12-ամյակը:
Հիշեցնենք, որ Միխայիլ եւ Վիկտորիա Գալուստյանները ամուսնացած են 2007 թվականից եւ մեծացնում են իրենց 2 դուստրերին, գրում է 1in.am:
0Comments