Դրամը հայտնվել է կայուն տարադրամների ցանկում

Իսկ արժեզրկվող տարադրամների շարքում առաջինը վրացական լարին է

Անցած շաբաթվա ընթացքում նախկին ԽՍՀՄ երկրների մեծ մասի տարադրամներն արժեզրկվել են ամերիկյան դոլարի նկատմամբ, և միայն չորս երկրների տարադրամներ են արժևորվել:

Դոլարի նկատմամբ իր դիրքերն ամրապնդել է դրամը` (+0,09%), ուկրաինական գրիվնան` (+1,36%), մոլդավական լեյը` (+0,68%)  և բելառուսական ռուբլին` (+0,29%):

Իսկ արժեզրկվող տարադրամների շարքում առաջինը վրացական լարին է` (-1,11%), ապա ուզբեկական սումը`  (-0,46%), ռուսական ռուբլին`  (-0,27%), ղրղզական սոմը`  (-0,13%), ղազախական տենգեն` (-0,06%) և տաջկական սոմոնին` (-0,001%):
Իսկ դոլարը համաշխարհային շուկայում աճ է գրանցել 0,4%-ով: