Ավտոմեքենաների հնգյակ, որոնք ավելի լավ է չգնել երկրորդային շուկայում

Փորձագետները մեքենաների վարկանիշ են կազմել

Փորձագետները մեքենաների վարկանիշ են կազմել, որոնք ավելի լավ է չգնել երկրորդային շուկայում, քանի որ հետագայում նոր սեփականատերը ստիպված կլինի մեծ գումարներ ծախսել, գրում է Factom-ը:

Առաջին տեղում Volkswagen Phaeton-ն է: Մասնագետները նշում են, որ մեքենան շատ թանկ մասեր ունի, որոնք հաճախակի են կոտրվում:

Երկրորդ տեղում Audi A8 D3-ն է: Շատ գնորդներ կարող են մտածել, որ գերմանական մեքենաները ամուր եւ հուսալի են, սակայն այս դեպքում ալյումինե թափքը ժամանակի ընթացքում հաստատ կքայքայվի:

Այնուհետև հաջորդում է Mercedes-Benz A-Class W168-ը: Քանի որ մեքենան տարբերվում է կոմպակտ չափերով, ապա շարժական հատվածում ամեն ինչ շատ կիպ է տեղադրված, դրա համար կոտրված մասերը դժվարամատչելի են դառնում, ինչն էլ անդրադառնում է  վերանորոգման գների վրա:

Վարկանիշում չորրորդը  Range Rover II-ն է: Այս մեքենայի դեպքում հաճախ են կոտրվում կոճակները եւ գործիքային վահակը:

Հնգյակը եզրափակում  է Mercedes-Benz S-Class W220-ը: Այս մոդելի թույլ տեղը օդային կախոցն է: