Օլգա Բուզովան սայթաքել և ընկել է Բաքվում համերգի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բուզովան սոցցանցերում խոստովանել է, որ ամենից շատ վախենում էր ընկնել, և այդպես էլ եղավ

Ռուսական էստրադայի երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովան սայթաքել և ընկել է Բաքվի «ЖАРА-2019» փառատոնի շրջանակում տեղի ունեցած համերգի ժամանակ:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է երգչուհին «Водица» երգի կատարման ժամանակ սայթաքում և ընկնում։ Ի դեպ, բեմը լցված է եղել ջրով։

Բուզովան սոցցանցերում խոստովանել է, որ ամենից շատ վախենում էր ընկնել, և այդպես էլ եղավ:

«Հույս ունեմ, որ ոչ ոք դա չի նկատել»,- նշել է նա:

Instagram Stories-ում Բուզովան ցույց է տվել իր վիրակապած ոտքը և հայտնել է, որ շատ է ցավում: