Մոսկվայում հոգեհանգստի ժամանակ մահացած կնոջ քթից արյուն է հոսել

Քահանան հանկարծ կանգնեցրել է արարողությունը՝ մտածելով, որ կինը մահացած չէ, այլ գտնվում է կոմայի մեջ

Մոսկվայում արտակարգ դեպք է տեղի ունեցել եկեղեցիներից մեկում՝ հոգեհանգստի ժամանակ: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:

Մահացածի քթից հանկարծ արյուն է հոսել, դա ցնցել է բոլոր ներկաներին: Իսկ ոմանք մտածել են, որ կինը ողջ է:

Քահանան հանկարծ կանգնեցրել է արարողությունը՝ մտածելով, որ կինը մահացած չէ, այլ գտնվում է կոմայի մեջ: Շտապ կանչել են բժիշկներին: Տեղ հասնելուն պես նրանք հետազոտել են և կնոջ մոտ կրկին մահ արձանագրել: