Շքեղ տորթ, մի քանի հարսանյաց զգեստ, հարյուրավոր հյուրեր. հայտնի դիզայների հարսանիքը

Վառվող մոմերով զարդարված հսկայական տորթը, շքեղ զգեստների փայլը, հարուստ հյուրասիրությունը և հարյուրավոր հյուրերն իսկապես խնջույքը հեքիաթի էին վերածել

Լիբանանցիներն այս ամառը դեռ երկար կհիշեն, գրում է woman.ru-ն՝ նշելով, որ հանրահայտ լիբանանցի դիզայներ Էլի Սաաբը հուլիսի 18-ին կազմակերպել է իր որդու հարսանյաց արարողությունը, որը տևել է 3 օր ու գիշեր:

Այդ միջոցառմանը մասնակցելու համար Լիբանան են ժամանել հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից:

Դիզայների ժառանգ Էլի Սաաբ կրտսերն ամուսնացել է շիկահեր Քրիստինա Մուրադի հետ: Նրանք իրենց ամուսնությունը գրանցել են հուլիսի 18-ին և այդ արարողությունը նշել 3 օր շարունակ՝ Լիբանանի տարբեր վայրերում:

Հարսանյաց արարողությունն անցկացվել է Le Plateau de Bakish էկո-գյուղում: Բացի այդ, Էլի Սաաբ ընտանիքը որոշել է առանձին արարողություն անցկացնել իրենց ընտանեկյան ճոխ կալվածքում: Երեկ երեկոյան Բեյրութում էլ անցկացվել է մեծ երեկույթ՝ մեծ տորթով, մինչ առավոտ երաժիշտների ելույթներով ու պարերով:

Ի դեպ, ինչպես կարելի էր կռահել, հարսը կրել է Elie Saab նորաձևության տան մի քանի հարսանյաց շքեղ զգեստ:  

Աստղային հյուրերի թվում է եղել նաև ռուսաստանաբնակ գործարար Ալլա Վերբերը, որն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել արարողությունից և գրել. «Դարի հարսանիքը: Ինձ մոտ տպավորություն է, որ ես հեքիաթում էի»:

Վառվող մոմերով զարդարված հսկայական տորթը, շքեղ զգեստների փայլը, հարուստ հյուրասիրությունը և հարյուրավոր հյուրերն իսկապես խնջույքը հեքիաթի էին վերածել: Իսկ վերջում մեծ հրավառություն է տեղի ունեցել:

վվցեդոքվոքդֆվեցդոքեքֆվոսվցե