Բրազիլացի հայտնի սուպերմոդել Ժիզել Բունդհենն այսօր՝ հուլիսի 20-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Victoria's Secret-ի նախկին «հրեշտակը» դարձավ 39 տարեկան:
Բունդհենը բրազիլացի առաջին սուպերմոդելն է, որին հաջողվել է գրանցել միջազգային հաջողություն: Նա համարվում է նորաձեւության մեջ հայտնի «ձիու քայլքի» (horse walk) հիմնադիրը: 2012 թ-ին սուպերմոդելը գլխավորել է Forbes-ի ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակը: Ժիզելին հաջողվել է գրավել ոչ միայն հանրության, այլեւ իր կոլեգաների ուշադրությունը: Նաոմի Քեմփբելն ու Կլաուդիա Շիֆերը նրան անվանել են «աշխարհին հայտնի «ամենաիսկական» սուպերմոդել»:
NEWS.am STYLE-ն առանձնացրել է մի քանի հետաքրքիր փաստ՝ ամենահայտնի մոդելներից մեկի մասին.
Նրան բացահայտել են առեւտուր անելիս…
Որպես մոդել՝ նրան բացահայտել են 14 տարեկանում՝ Սան Պաուլոյում առեւտուր անելիս: Elite մոդելային ընկերությունը Ժիզելին առաջարկել է մասնակցել Elite Look ամենամյա մրցույթին, որտեղ նորաձեւության աշխարհի ապագա աստղը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Այնուհետեւ Ժիզելը վերջնականապես տեղափոխվել է Սան Պաուլո՝ մոդելային կարիերան շարունակելու նպատակով:
Վտանգավոր քայլքի «թագուհին»…
Մոդելը հայտնի է իր անթերի քայլքով: Ժիզելը բարձրակրունկների վրա կարող է անթերի քայլել անգամ ամենասահուն պոդիումի վրայով: Հենց այդ կարողության շնորհիվ էլ աղջկան «ձեռքից ձեռք էին տանում» ամենահեղինակավոր մոդելային ընկերությունները:
«Քիթդ մեծ է»…
Կարիերայի սկզբում Ժիզելին հաճախ էին մերժում՝ պատճառաբանելով, թե նրա քիթը մեծ է:
Կարող էր դառնալ նաեւ «Չառլիի հրեշտակը»…
2000 թ-ին նրան առաջարկել են նկարարահանվել «Չառլիի հրեշտակները» ֆիլմում՝ Ալեքսի դերում, սակայն նա մերժել է այդ առաջարկը:
Նա ունի երկվորյակ քույր..
Ժիզելն ունի 5 քույր՝ Ռաքելը, Գրացիելան, Գաբրիելան. Ռաֆաելան եւ Պատրիսիան, որը նրա երկվորյակ քույրն է՝ ծնվել է իրենից 5 րոպե ուշ: Այժմ Պատրիսիան նրա մենեջերն է, Ռաֆաելան զվաղվում է մոդելի սոցիալական կայքերի էջերով, Գաբրիելան նրա իրավաբանն է, Գրացիելան զբաղվում է ֆինանսական հարցերով, իսկ Ռաքելը Բրազիլիայում աշխատում է՝ որպես իրավաբան:
4-րդ ամենաազդեցիկ կինը՝ նորաձեւության աշխարհում…
New York Daily News-ը նրան անվանել է նորաձեւության աշխարհի 4-րդ ամենաազդեցիկ դեմքը: Նա նաեւ ճանաչվել է նորաձեւության ոլորտի 16-րդ ամենահարուստ ներկայացուցիչը:
Լուսանկարները՝ Facebook-ից, գրում է style.news.am:
0Comments