Բացատրական աշխատանքի շնորհիվ Ստամբուլից ժամանեց Երևան

«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 41-ամյա, որը հետախուզվում էր 2011թ. նոյեմբերի 22-ից

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների  անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 1-ին, ժամը 03.50-ին,  Ստամբուլ-Երևան  չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Մաշտոցի  բաժին է ներկայացել  41-ամյա Արման Ղ.-ն, որը 2011թ. նոյեմբերի 22-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի  177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով: