Արսեն Թորոսյանն այցելել է Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանին

Վերջինս իրեն լավ է զգում և գտնվում է բժիշկների անմիջական հսկողության ներքո

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այցելել է Ադրբեջանի կողմից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը ծանոթացել է Կարապետյանի առողջական վիճակին։ Վերջինս իրեն լավ է զգում և գտնվում է բժիշկների անմիջական հսկողության ներքո։

Հայաստանի իշխանությունների և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներին հունիսի 28-ին փոխանցվել Է 2017թ. հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը: