Թուրքն անգամ Մանվել Գրիգորյանի մայրիկը չի կարողացել լացացնել. փաստաբան

Մանվել Գրիգորյանը լավ գիտակցելով, թե ինչ ցուցումներ կարող են լինել եւ  լինելով այդ ըմբոստ տեսակը, որոշակի անօրինական գործառույթներից զերծ մնալու տրամաբանությամբ ուղղակի չի գնացել  խորհրդակցությանը

Մանվել Գրիգորյանը «Մարտի մեկի» քրեական գործով բացատրություն կամ ցուցմունք չի տվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։

«եւ երկրի առաջին դեմքի՝ գերագույն գլխավոր հրամանատարի  հրահանգները չի կատարել»,–ասել է նա։Մանվել Գրիգորյանը լավ գիտակցելով, թե ինչ ցուցումներ կարող են լինել եւ  լինելով այդ ըմբոստ տեսակը, որոշակի անօրինական գործառույթներից զերծ մնալու տրամաբանությամբ ուղղակի չի գնացել  խորհրդակցությանը

Լեւոն Բաղդասարյանն անդրադարձել է նաեւ «Մարտի մեկի» գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից վերջերս արված այն հայտարարությունը, թե «Մարտի մեկի» գործի նյութերում առկա է մի փաստաթուղթ, համաձայն որի, երբ Մանվել Գրիգորյանը չի մասնակցել այդ խորհրդակցությանը, Ռոբերտ  Քոչարյանը հայտարարել է «Հեսա տեսեք մայրիկն ինչպես եմ լացացնելու»։

Ըստ փաստաբանի՝  «մայրիկը լացացնելը» իրավաբանական կատեգորիա չէ։

«Թուրքը անգամ Մանվել Գրիգորյանի մայրիկը չի կարողացել լացացնել։ Թե՛ առաջին, թե՛ երկրորդ, եւ թե երրորդ նախագահների օրոք եղել են դեպքեր, որ հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի անհատականությունը նախագահները փորձել են լացացնել Մանվել Գրիգորյանի մայրիկը, բայց դա չի ստացվել»,–ասել է նա։