Պաղեստինյան արմատներով հայտնի սուպերմոդել Բելլա Հադիդի համար կարծես լավագույն ժամանակները չեն. նա հայտնվել է ռասիստական սկանդալի կենտրոնում, իսկ այժմ Հադիդին մեղադրում են ֆոտոշոփի օգտագործման մեջ։
Instagram-ի հրապարակման համար նա լուսանկարում մշակել է դեմքն ու մարմինը։ Այս հանգամանքի վրա ուշադրություն են հրավիրել @fakegirlsfvcky հաշվի օգտարերերը, որոնք բացահայտում են հայտնիների կողմից ֆոտոփոշի օգտագործումը։
Մոդելը լուսանկար է հրապարակել, որն արվել է իտալական հայտնի Versace նորաձեւության տան՝ 2020թ.-ի գարուն-ամառ սեզոնի հավաքածուի ցուցադրության ընթացքում։ Մոդելը սեւ կոստյում է կրում, որը զարդարված է փայլերով։ Հադիդի կերպարն ամբողջացրել են սեւ կրծկալը, խոշոր, ոսկեգույն ականջօղերն ու վզնոցը։
Օրեր անց @fakegirlsfvckya-ում տեսանյութ է հայտնվել, որում համեմատվում են բնօրինակ լուսանկարն ու սուպերմոդելի կողմից հրապարակվածը։ Հայտնի մոդելը ֆոտոշոփով մշակել է գոտկատեղի հատվածը՝ այն ավելի նեղացնելով, ինչպես նաեւ մի փոքր փոխել դիմագծերը։ Երկրպագուները Հադիդին քննադատել են լուսանկարում ավելի գեղեցիկ տեսք ունենալու ցանկության համար։
Երկրպագուները դա չեն հասկացել, իսկ նրանց մի մասը կարծել է, որ նա տառապում է դիսմորֆոֆոբիայով (հոգեկան խանգարում, որի դեպքում մարդը ծայրահեղ անհանգստացած է մարմնի աննշան թերություններով), գրում է style.news.am:
0Comments