Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագրությունում բացվել է «23.5 Հրանտ Դինքի հիշողության» ցուցահանդեսը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Հրանտ Դինքին նվիրված ցուցահանդեսի անվանման 23.5–ը վերցված է 1996 թվականին ապրիլի 23–ին «Ակոս»–ում Դինքի հեղինակած 23.5 վերնագրով հոդվածից։
Ցուցահանդեսում այցելուները աշխատակցի ուղեկցությամբ կշրջեն 145 քմ տարածքով ցուցահանդեսում եւ կծանոթանան Հրանտ Դինքի կյանքին, աշխատանքին եւ պայքարին։
Նշվում է, որ ցուցահանդեսում ներկայացված է 60 տեսանյութ, հարյուրավոր լուսանկարներ եւ մինչեւ 2007 թիվը «Ակոս»–ի արխիվը մուլտիմեդիա տարբերակով։
0Comments