«Ոչ հայանպաստ» պարգեւատրում. Ինչն է կապում Մաշադյանի խնամուն եւ Պորոշենկոյին

Թե ինչն է կապում Մաշադյանի խնամուն եւ Պորոշենկոյին, հայտնի չէ, բայց դատելով պարգեւատրումից՝ մեդալից, հարաբերությունները շատ ջերմ են

«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հարազատների գրեթե ողջ չափահաս հատվածը ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցնում՝ մամուլը քանիցս անդրադարձել է: Վերջինները նույնիսկ չեն էլ թաքցնում զուգահեռ բիզնեսներ աշխատեցնելու փաստը։

Սակայն այն, որ նրա խնամուն՝ Արամ Մկրտչյանին (փեսայի հորը) կպարգեւատրի Ուկրաինայի, մեղմ ասած, ոչ հայանպաստ դիրքորոշում ունեցող պաշտոնաթող նախագահը՝ արդեն հետաքրքիր է:

Թե ինչն է կապում Մաշադյանի խնամուն եւ Պորոշենկոյին, հայտնի չէ, բայց դատելով պարգեւատրումից՝ մեդալից, հարաբերությունները շատ ջերմ են»։