«Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել Էդգար Մանուչարյանի հետ

Մանուչարյանի վերջին ակումբը եղել է «Ալաշկերտը»

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել հարձակվող Էդգար Մանուչարյանի հետ։

Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Մանուչարյանը հանդիսանում է «Փյունիկ» ՖԱ-ի սան և երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։

Մանուչարյանի վերջին ակումբը եղել է «Ալաշկերտը»։

««Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող խաղ է մաղթում Էդգար Մանուչարյանին։

Մանուչարյանի հետ հարցազրույցը և ֆոտոշարքը` ֆուտբոլիստի Հայաստան վերադառնալուն պես»,-խոստանում են ակումբից։