Կալանավորների մասնակցությամբ Զատկի տոնի հետ կապված սկանդալային տեսանյութի հրապարակումից հետո ռուսական իշխանությունները որոշել են պաշտոնից ազատել Օրլովի երկրամասում գտնվող №2 ուղղիչ գաղութի ղեկավարին: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:
Նշվում է, որ Զատիկը տոնելն օրենքի խախտում չէ, սակայն այն պետք է տեղի ունենար հիմնարկի ղեկավարության վերահսկողությամբ:
Տեսանյութում լսվում է, թե ինչպես է կալանավորներից մեկը օրենքով գող Արսեն Երևանսկիի անունից շնորհավորում բոլորի Զատիկը, ինչից հետո բոլորին հրավիրում է սեղանի շուրջ: Բացի դրանից, կալանավորը հայտարարում է «կյանք՝ գողերին», ինչին մյուսները պատասխանում են՝ «հավերժ»:
0Comments