Եթե դատական համակարգը չի ցանկանում բարեփոխումների մասնակից լինել, ստիպված է լինել դրանց առարկան

Լենա Նազարյանը համոզիչ օրինակ բերել է դատական համակարգի հետ շփման սեփական օրինակը, երբ ինքը եւ ներկայիս կրթության ու գիտության նախարարը դատի էին տվել «Երեւան» հիմնադրամը

Հայաստանի դատական համակարգն ընդդիմանում է բարեփոխումներին։ Այս մասին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը խորհրդարանում անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ։

Որպես համոզիչ օրինակ Նազարյանը բերել է դատական համակարգի հետ շփման սեփական օրինակը, երբ ինքը եւ ներկայիս կրթության ու գիտության նախարարը դատի էին տվել «Երեւան» հիմնադրամը։ Հակիրճ, առաջին ատյանը որոշում էր կայացրել հօգուտ հայցվորի, երկրորդ ատյանը որոշումը չեղարկել էր, իսկ ավելի ուշ հարուցված քրեական գործը պսակվել էր հիմնադրամի դեմ որոշմամբ։

«Դատական համակարգն ընդդիմանում է բարեփոխումներին։ Եթե նա չի ցանկանում լինել բարեփոխման գործընթացի ակտիվ մասնակից, ստիպված կլինի լինել բարեփոխումների առարկա»,- ասել է Լենա Նազարյանը։