«Իմ դատավարությունն է». քաղաքացուն ցուցարարները թույլ չտվեցին մուտք գործել դատարան

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 20-ին, միջադեպ տեղի ունեցել

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 20-ին, միջադեպ տեղի ունեցավ։ Քաղաքացին, որը պնդում էր, որ իր դատավարությունն է այսօր, չկարողացավ մուտք գործել դատարան. ցուցարարները թույլ չտվեցին նրան մտնել ներս։

«Իմ դատավարություն է, ես պարտավոր եմ ներկայանալ, գոնե ոստիկանները տեսնեն, որ եկել եմ»,–ասում էր նա։

Քաղաքացուն, սակայն, ցուցարարները թույլ չտվեցին մտնել դատարան։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները փակել են դատարանների մուտքերն ու ելքերը։