Հարավային Կալիֆոռնիայում վթարի է ենթարկվել F-16 կործանիչ: AP-ն հայտնում է, որ Կալիֆոռնիայի Ազգային գվարդիայի օդանավում հիդրավլիկայի հետ կապված խնդիրներ են առաջացել Լոս Անջելեսից արեւելք պահուստային ավիաբազայում վայրէջք կատարելիս, ինչի հետեւանքով F-16-ը մխրճվել է պահեստի մեջ: Օդաչուն հասցրել է կատապուլտվել:
Վթարի հետեւանքով ոչ ոք լրջորեն չի տուժել: Պահեստի մերրձակայքի տարածքից տարհանում է կատարվել, իսկ մոտակա ավտոմայրուղին փակվել է, մինչեւ կվնասազերծվեն օդանավի զենքն ու ռազմամթերքը:
0Comments