Հայաստանում իշխանության ղեկին գտնվող մարդիկ այդպես էլ չհասկացան, որ Արցախը ներքին բազարների վայր չէ

Արցախի դեմ արհեստական ինտրիգներ են հյուսում

Արցախի դեմ արհեստական ինտրիգներ հյուսելը, տարբեր ուժերին, լրատվականներին ուղղորդելը մի նպատակ ունի, և դա առհասարակ կապ չունի Արցախի, առավել ևս՝ Արցախի իշխանությունների հետ:

Որոշակի պարբերականությամբ ՀՀ իշխանությունները փորձում են մոբիլիզացնել հասարակությունը ընդհանուր «վտանգի շուրջ»: Որպես կանոն, այդ «վտանգի» ներքո հասկացվում են, այսպես կոչված, «հակահեղափոխական ուժերը»:

Ուղղակի այս անգամ, հաշվի առնելով մի շարք գործոններ, մասնավորապես, Սերժ Սարգսյանի՝ Արցախում գտնվելը, մի քանի օր առաջ Դաշնակցության իբրև «խորհրդավոր» խորհրդաժողովը, հակաիշխանական մի շարք գործիչների այցը Արցախ, Հայաստանի իշխանության քաղաքական-մեդիա մոզգերը որոշեցին այս անգամ էլ օգտագործեն այս առիթը:

Ցավոք, Հայաստանում իշխանության ղեկին գտնվող մարդիկ այդպես էլ չհասկացան, որ Արցախը ներքին բազարների վայր չէ և ՀՀ-Արցախ հարաբերությունները չպետք է այդ աստիճանի իջեցնել:

Շիրազ Խաչատրյանի գրառումը