ԼՀԿ-ն առաջարկում է ողջամիտ ժամկետով երկարացնել ճարտարապետների լիցենզիաների ժամկետը

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը մշակել և շրջանառության մեջ է դրել ևս մեկ օրենսդրական նախաձեռնություն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԼՀԿ-ն նոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել: 

«ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը մշակել և շրջանառության մեջ է դրել ևս մեկ օրենսդրական նախաձեռնություն, որով, մասնավորապես, առաջարկվում է ողջամիտ ժամկետով երկարացնել ճարտարապետների լիցենզիաների ժամկետը՝ հնարավորություն տալով լուծել այս ընթացքում նախկին օրենքի ընդունմամբ առաջացած խնդիրները, ինչպես նաև սահմանել, որ առանց համապատասխան լիցենզիայի՝ լիցենզավորման ենթակա գործունեություն կատարելն այս ժամանակահատվածի համար չի համարվելու իրավախախտում»,-գրել է Էդմոն Մարուքյանը։