Աշխարհին «հենված» Պուտինը հայտնվել է Time-ի շապիկին

Սև և կարմիր գույների մեջ արված լուսանկարում երևում են Հարավային Ամերիկան, Աֆրիկան և Եվրոպան, որոնց վրա կարմիր աստղերի տեսքով նշաններ են արված

Ամերիկյան հանրահայտ Time ամսագրի թարմ համարի շապիկին է հայտնվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, որը «կռացել» է Երկրի վրա ու ձեռքերով «հենվել» մոլորակին:

Շապիկի լուսանկարը հրապարակվել է ամսագրի պաշտոնական կայքում:

Սև և կարմիր գույների մեջ արված լուսանկարում երևում են Հարավային Ամերիկան, Աֆրիկան և Եվրոպան, որոնց վրա կարմիր աստղերի տեսքով նշաններ են արված:

Շապիկը պատրաստվել է Time-ի լրագրող Սայմոն Շուստերի հոդվածի համար: Դրանում հեղինակը պնդում է, որ ՌԴ իշխանությունների գործունեությունը ծավալվում է Վենեսուելայից մինչև Լիբիա, Սիրիա, Սուդան և այլ երկրներ:

Հայտնի է, որ Պուտինն առաջին անգամը չէ, որ հայտնվում է Time-ի շապիկին: