Լարված իրավիճակ Կիրանցում. Ովքեր են առանց պետհամարանիշի մեքենայում նստած մարդիկ

Մանրամասներ
քպ

Վրաստան տանող ճանապարհը Կիրանցի հատվածում, որը արդեն մեկ շաբաթ փակ է, երեկոյան իրավիճակը լարվեց։

Բնակիչները կամուրջի հատվածում նկատեցին, որ դեպի Բերքաբեր և ըստ հրապարակված քարտեզի՝ ադրբեջանական կողմին անցնելիք հատվածից առանց պետհամարանիշի մեքենա է փորձում դուրս գալ։

Ճանապարհը փակած տեղացիները կասկածներ ունեն, որ նրանք քարտեզագիրներ են։ Մեքենայի մուտքն արգելափակել են՝ թույլ չեն տալիս դուրս գալ։ Որևէ պաշտոնական պարզաբանում դեռևս չկա։

Տեղում նաև ոստիկաններ են։ Լրատվամիջոցներին չեն թողնում մոտ գնալ։

Այստեղ է նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա մարդկանց համոզում էր ազատել մեքենայի ճանապարհը։