Սպասվում են կարճատև տեղումներ

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +12+14

Ապրիլի 4-ին Հայաստանում սպասվում են կարճատեւ տեղումներ, լեռներում՝ ձյան, նախալեռնային եւ հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Տեղ-տեղ հնարավոր է ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով:  Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ, հնարավոր է ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +12+14:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

 Շիրակում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝– +5+10,

Կոտայքի լեռներում գիշերը` 0-5, ցերեկը՝– +5+10,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +10+12,

Սեւանա լճի ավազանում գիշերը` 0-5, ցերեկը՝– +5+10

Լոռիում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +10+14,

Տավուշում գիշերը՝ +1+5, ցերեկը` +14+18,

Արագածոտնի լեռներում գիշերը` 0-5, ցերեկը՝– +5+10,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +2+4, ցերեկը՝ +11+14,

Արարատում գիշերը` +3+6, ցերեկը՝ +13+15,

Արմավիրում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+15,

Վայոց ձորի լեռներում գիշերը` 0-5, ցերեկը՝– +5+10,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը՝ +13+15,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +5+8, ցերեկը՝ +16+18,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +10+13,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +2+6, ցերեկը՝ +12+16