Էրդողանի այցը Ռուսաստան նախատեսված է ապրիլի 8-ին

Ապրիլի 8-ին Մոսկվայում Մեծ թատրոնում կբացվի Ռուսաստանի եւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության տարին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այցը ՌԴ նախատեսված է ապրիլի 8-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով թուրք առաջնորդի մամուլի ծառայությանը

«Սպասվում է, որ մեր նախագահը Ռուսաստան կայցելի ապրիլի 8-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության փոխնախարար Ահմետ Հալուք Դուրսունն ավելի վաղ հայտասրարել էր, որ ապրիլի 8-ին Մոսկվայում Մեծ թատրոնում «Տրոյա» թուրքական օպերայի կատարմամբ պաշտոնապես կբացվի Ռուսաստանի եւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության հրաշալի տարին, որի բացման արարողությանը սպասվում է 2 երկրների նախագահների մասնակցությունը: