ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը․ «Իրանցիները շատ զուսպ են մեկնաբանում այս որոշումը, բայց «տակից», արևելյան «խուճուճ» ձևով բարձրացնում են հետևյալ հարցերը. |
Հնարավո՞ր է, որ հայկական կողմից անցակետում «միամիտ» հայտնվեն ամերիկացի կամ եվրոպացի, իբր, խորհրդականներ կամ ներկայացուցիչներ:
Եվ այս կոնտեքստում իրանցիները նրբանկատորեն ակնարկում են, որ եթե անցակետում «միամիտ» ի հայտ գան ամերիկացիներ կամ եվրոպացիներ, ապա Իրանը Հայաստանը կդիտարկի` որպես սպառնալիք իր համար։
Իսկ հիմա հիշենք, որ Իրանը փաստացի պատերազմի մեջ է Իսրայելի հետ և ԱՄՆ-ին (Իսրայելի առանցքային դաշնակցին) դիտարկում է` որպես այդ դիմակայության պոտենցիալ հակառակորդ»:
Աղբյուրը` Արման Աբովյան
0Comments