«Իրաքի իսլամական դիմադրությունը» հարվածել է Իսրայելի Հայֆա քաղաքին

Մանրամասներ
իսրայել

«Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը հայտարարել է Իսրայելի Հայֆա քաղաքի «կենսական կարևորության թիրախին» անօդաչուի հարվածի մասին՝ ի պատասխան Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների, հայտնում է Tasnim-ը։

Նշվում է, որ հարվածը հասցվել է այսօր՝ կիրակի՝ օգոստոսի 25-ի վաղ առավոտյան։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ շարժումը շարունակելու է «հակառակորդի դիրքերն ու հենակետերը ոչնչացնելուն ուղղված գործողությունները»։