Հաղարծին գյուղում ծառն ընկել է անասնապահական ֆերմայի տանիքին

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 4-ին, ժամը 11:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղում ծառն ընկել է անասնապահական ֆերմայի տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներները մասնատել են ծառը և հեռացրել անասնապահական ֆերմայի տանիքից: