Անցումային կառավարությունը կպատրաստվի արտահերթ ընտրությունների` առանց դրան մասնակցելու։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նա նշեց, թե անցումային կառավարությունը օրակարգային ինչ երեք ուղղություններով է աշխատելու․
«ա) Հաշտության կառավարություն վերկուսակցական՝ կազմված բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով և նվիրումով։ Ներքին հաշտության՝ արդարության սկզբունքի վրա։
բ) Արտաքին հարաբերություներ՝ իրական խաղաղության, առանց հակաների, հայկական օրակարգով
գ) Սահմանված ժամկետում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում և անցկացում՝ առանց հավակնություն ունենալու մասնակցելու այդ ընտրություններին՝ ազատ ու թափանցիկ միջավայր և մեկնարկային արդարություն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար»։
0Comments