Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Արշակ արք․ Խաչատրյան

Մանրամասներ
արշակ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․

«Խորապես զգացված եմ զորակցության անկեղծ խոսքերի համար։ Տարածված տեղեկատվությանը չեմ ցանկանում անդրադառնալ։ Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներին, կարծում եմ , քաջածանոթ եք: Դրանք անփոփոխ են: Մնացածը կարևոր չէ։

Աստված է մեր Տերը: Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար»։

Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ։