Փաշինյանը ՔՊ-ին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը

Մանրամասներ
քպ

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։

Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։

Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։