Սյունիքում ջահերով երթ կլինի բոլոր քաղաքներում

Մանրամասներ
քպ

Ոչ միայն քաղաքամայր Երևանում, այլև Սյունիքի մարզկենտրոն Կապանում կլինի Ջահերով երթ։
Ավանդույթի համաձայն՝ երթի առաջին շարքերում լինում են հոգևորականներ։

Նախաձեռնությունը Դաշնակցությանն է։ Սակայն մարզի ակտիվն է մասնակցում․ մարդիկ են միանում Քաջարան քաղաքից։ 

Ի դեպ, տավուշյան իրադարձությունները ցասում են առաջացրել նաև սյունեցիների շրջանում։ Մեր աղբյուրնեի փոխանցմամբ՝ նրանք աջակցություն են հայտնում Տավուշի հայրենակիցներին, նշում են, որ պատրաստ են պայքարել։ 

Մեր աղբյուրները հայտնում են՝ որքան էլ իշխանությունը փորձի իր բառամթերով ու գործողություններով մոռացնել տալ 1915-ի Մեծ Եղեռը ու պահանջ չդնի Թուրքիայի առջև՝ մեկ է՝ այդ փորձերը ձախողվելու են։
Ջահերով երթերը և նման այլ գործողությունները հուշում են, որ հայ ազգը չի մոռացել, պատարստ է բռունցք ու ատամ ցույց տալ և՛ Թուրքիային, և՛ ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցուն։