Ավտոբուսը բախվել է Nissan-ին, քաղաքացիները վրաերթի են ենթարկվել․ կա զոհ

Մանրամասներ
ավտովթար

Երեկ՝ մարտի 25-ին, մահվան ելքով ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 20 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Ռուբեն Մնացականյանի վարած «Nissan» մակնիշի և 60-ամյա Մանվել Ղրդիլյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո Երևանի բնակիչ 54-ամյա Արտավազդ Մանուկյանը իր վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մանկիշի ավտոբուսով բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ «Nissan»-ին բախվելուց հետո վերջինը առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել «Opel»-ի վարորդ Մ․ Ղրդիլյանին և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Զորայր Մանսուրյանին, որից հետո «Nissan»-ը բախվել է «Opel»-ինՎթար-վրաերթի հետևանքով Ռ․ Մնացականյանը, Ն․ Ղրդիլյանը, Զ․ Մանսուրյանը և ավտոբուսի ուղևոր, Երևանի բնակիչ 35-ամյա Քնարիկ Թադևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ այսօր՝ մարտի 26-ին, կեսօրից որոշ ժամանակ անց վիրավորներից Ա․ Ղրդիլյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։