Մյունխենում Փաշինյանից պահանջել են հրաժարական տալ, պետք է նոր կառավարություն կազմվի․ Ա․ Ղուկասյան. VIDEO

Մանրամասներ
live24-ը ներկայացնում է

Հայաստանն անվտանգության խնդիր ունի, Փաշինյանի հեռացման հարցը դառնում է ակտուալ, Մյունխենում Փաշինյանի առաջ հարց են դրել՝ պետք է հեռանա, նոր կառավարություն պետք է կազմվի, հայ համայնքի ներկայացուցչի հարցը հենց այնպես չէր տրված։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Ղուկասյանի կարծիքով, կառավարության փոփոխության ամենակարճ ճանապարհը ՔՊ-ի կողմից որոշում կայացնել և վարչապետի պաշտոնը Արամ Սարգսյանին հանձնելն է, բայց նա պետք է պատասխանատվություն վերցնի՝ իրականացնի իր ծրագրերը։ «Իշխանափոխության հաջորդ սցենարը ժողովրդի ընդվզմամբ իշխանության հեռացումն է։ Դա կլինի այն ժամանակ, երբ հանրությունը հասկանա՝ կա՛մ պատերազմ, կա՛մ Փաշինյան, նա պատերազմի կերպար է»։

Մանրամասները՝ տեսանյութում։