ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ից hունվարի 8-ին, ժամը 11.08-ին հաղորդում է ստացվել, որ գլխի և դաստակի վերքերով բուժօգնության է դիմել 42-ամյա տղամարդ: Ժամը 11.33-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխել 31 և 56 տարեկան երկու տղամարդու:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետներից մեկի ավտոկայանատեղիում մեքենա կայանելու շուրջ վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված 31-ամյա և 56-ամյա տղամարդիկ ձեռքերով և ոտքերով հարվածներ էին հասցրել սուպերմարկետի 42-ամյա աշխատակցին, նա էլ կտրող-ծակող գործիքով հարվածներ էր հասցրել նրանց:
Երեք տղամարդկանցից էլ ընդունվել են հաղորդումներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
0Comments